Ավելի քան 16 մլն դրամի ապօրինի ծառահատում՝ Բուսաբանական այգում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիքով հարուցվել է վարչական վարույթ։
Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։





Նմանատիպ հոդվածներ
Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոն...
Ինչ է սպասվում վարորդներին հեռահար լուսարձակների սխալ օգտագործման համար
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախ...
Ուսուցիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել աշակերտուհիների նկատմամբ․ նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...
ՔՊ պատգամավորը՝ վերջին օրերի կրակոցների մասին
Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն և ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողն...