Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոնիթորինգի երկու ավտոմատ դիտակայաններ։ Այս մասին ասել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի, Օդերևութաբանի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ներկայացնելով 2024 թվականի արդյունքները։
«Դիտակայաններն արդեն գտնվում են Երևանում։ Ներկայումս Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ ընթանում են տեղանքի նախապատրաստական աշխատանքները, որից հետո կտեղադրվեն և կհանձնվեն շահագործման։ Շահագործումը նախատեսվում է 2025 թվականի 1-ին եռամսյակում»,-տեղեկացրել է Ազիզյանը։
Նա հավելել է, որ նախատեսվող այս արդիականացումը հնարավորություն կընձեռնի իրական ժամանակում ճշգրիտ չափել օդի հիմնական աղտոտիչները (ներառյալ փոշու մասնիկները՝ PM2․5 և PM10, ազոտի և ծծմբի երկօքսիդները, ածխածնի մոնօքսիդը, գետնամերձ օզոնը):
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է սպասվում վարորդներին հեռահար լուսարձակների սխալ օգտագործման համար
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախ...
Ուսուցիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել աշակերտուհիների նկատմամբ․ նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...
Ավելի քան 16 մլն դրամի ապօրինի ծառահատում՝ Բուսաբանական այգում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված...
ՔՊ պատգամավորը՝ վերջին օրերի կրակոցների մասին
Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն և ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողն...