Ինչ է սպասվում վարորդներին հեռահար լուսարձակների սխալ օգտագործման համար
Ազգային ժողովը քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։
ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հանդես եկավ հիմնական զեկույցով և ներկայացրեց նախատեսվող փոփոխությունները։
Նախագծով նախատեսվում է տարեկան բալային միավորների քանակի ավելացում՝ 9-ից մինչև 13, ինչպես նաև բալային համակարգում մի շարք փոփոխություններ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգի կանխման նպատակով։
«Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը հանդես է եկել առաջարկով՝ լրացնել բալային համակարգում երկու իրավախախտում՝ կապված տրանսպորտային միջոցների հեռահար լուսարձակների սխալ օգտագործման հետ։ Այս առաջարկները ընդունվել են, և փոփոխվել է ինչպես տուգանքի չափը, այնպես էլ ավելացվել է տուգանային 1 բալ այդ խախտումների համար»,- նշել է Խաչատրյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կտեղադրվեն ավտոմատ դիտակայաններ
Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման նպատակով՝ պետական ֆինանսավորմամբ ձեռք են բերվել օդի որակի մոն...
Ուսուցիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել աշակերտուհիների նկատմամբ․ նա կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...
Ավելի քան 16 մլն դրամի ապօրինի ծառահատում՝ Բուսաբանական այգում
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված...
ՔՊ պատգամավորը՝ վերջին օրերի կրակոցների մասին
Կրակոցներ, այո, հնչում են, բայց թիրախային չեն և ինտենսիվ բնույթ չեն կրում: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողն...