Ինքնաթիռը բախվել է գետնին և պայթել ավիաշոուի ժամանակ
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռը բախվել է գետնին և պայթել հենց հանդիսատեսի աչքի առաջ։
Սալդանհա օդանավակայանում West Coast Air Show-ի ցուցադրության ժամանակ Impala Mark I տուրբոռեակտիվ ինքնաթիռը կորցրել է կառավարումը մի քանի աէրոբատիկ մանևրներ կատարելուց հետո և ընկել գետնին: Ինքնաթիռը պայթել է հարվածից: Օդաչուն չի հասցրել կատապուլտացվել և տեղում մահացել է։
Ողբերգական դեպքի տեսանյութերը հրապարակվում են սոցցանցերում։ Բարեբախտաբար, ավիաշոուի հանդիսատեսներից ոչ ոք չի տուժել։ Վթարի պատճառները դեռևս անհայտ են, սակայն միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։ Միջոցառման կազմակերպիչները իրենց ցավակցություններն են հայտնել զոհված օդաչուի ընտանիքին և ընկերներին
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ` Դոնի Ռոստովի առևտրի կենտրոնում. կան տարհանվածներ
Հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի առևտրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Նշվում է, որ ավելի ուշ կրակը տարածվել է հ...
Կրակոցներ` Նյու Մեքսիկոյում. կան տուժածներ և զոհեր
The New York Times-ը, վկայակոչելով ամերիկյան Լաս Կրուսես (Նյու Մեքսիկո) քաղաքի քաղաքապետ Յոհանա Բենկոմոյին, հայտնում է,...
Ավելի քան 20 զոհ` Հարավային Կորեայում հրդեհների հետևանքով
Հարավային Կորեայի հարավ-արևելքում անտառային հրդեհների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Yonhap լր...
Ինչպես է Դոմինիկանայում փլուզվում ակումբի տանիքը համերգի ժամանակ. կա 124 զոհ
Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 124-ի։ Մինչ ողբերգությունը...