Մենք աչք չենք փակի․ Էրդողանը հայտարարություն է արել
Իշխանությունները աչք չեն փակի փողոցներում քաոս սերմանելու և երկրում անդորրը ապակայունացնելու ընդդիմադիր շրջանակների փորձերի վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ականատես ենք լինում Ստամբուլի փողոցներում քաոս առաջացնելու փորձերին՝ որպես պատրվակ օգտագործելով հակակոռուպցիոն գործողությունը։ Մենք աչք չենք փակի մեր ազգի խաղաղությանը սպառնալու և Թուրքիային ահաբեկելու այս փորձերի վրա միայն նրա համար, որ շահույթի և թալանի սխեմաները փակ մնան։ Բողոքի ակցիաներն անօրինական են, փողոցային այս տեռորին մենք չենք տրվելու։ Ցույցերի ընթացքում տուժել են մեր ոստիկանները, որոնց շուտափույթ ապաքինում եմ մաղթում», - ասել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում։
Հիշեցնենք՝ 3-րդ օրն է Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր՝ կապված ԺՀԿ-ն ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության հետ։ Նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի համար։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ հարաբերություններ ունի Հայաստանն Իրանի և ԱՄՆ-ի հետ
Հայաստանի համար շատ կարևոր է Իրանի հետևողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխե...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...