Գազայում զոհերի թիվը շարունակում է աճել

Մարտի 18-ից Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է լայնածավալ ռազմական գործղությունները Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ,արդյունքում զոհվել է 591 մարդ, որից 200ը` երեխա, վիրավորվել՝ 1042-ը: Զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր թվի 70%-ը։


ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հայտարարել է, որ պաղեստինյան անկլավում իրավիճակն աղետալի է, իսկ բնակչությունը տառապում է սարսափելի պայմաններում:


Իսրայելական ուժերն առաջ են շարժվել դեպի Գազայի հատվածի հարավում գտնվող Թել ալ-Սուլթան թաղամասի արևմտյան ճամբար: Նրանց ուժգին գնդակոծության թիրախ են դարձել Գազայի հատվածի հարավում գտնվող Խուզաա և Աբասան քաղաքները, Ալ-Մաղազի ճամբարը։


Ռազմական գործողությունների վերսկսումը բացատրվել է նրանով, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է միջնորդների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի կողմից բանակցությունների ընթացքում ներկայացված առաջարկները, փոխարենը ՀԱՄԱՍ-ն իր հերթին մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ շարժումը «մինչև վերջին պահը պահպանել է հրադադարի համաձայնագիրը»:


Քաղաքականություն