
Չափազանց շատ զոհեր կան, այդ թվում երեխաներ. ՄԱԿ-ը Գազայում տիրող վիճակի մասին

ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը հայտնել է, որ Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 170 երեխա է զոհվել։
404 մահացածների թվում կան ավելի քան 170 երեխա և ավելի քան 80 կին:
Փրկարարական խմբերը և շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածների զգալի մասին տեխնիկայի, վառելիքի և ծանր տեխնիկայի բացակայության պատճառով։
Վարչությունն ընդգծել է, որ տարածաշրջանում լիարժեք գործում են միայն 4 դաշտային հիվանդանոց, 22 հիվանդանոց, 6 դաշտային հիվանդանոց մասնակի է գործում, իսկ 13 հիվանդանոց եւ 4 դաշտային հիվանդանոց ընդհանրապես չեն գործում ավերածությունների, կադրերի եւ դեղերի սղության պատճառով։
«Իրավիճակն աղետալի է, մենք չափազանց շատ զոհեր ունենք»,- ասել է «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մուհամեդ Աբու Սիլմիային: