
Նեթանյահուն վերսկսել է Գազայում ՀԱՄԱՍ–ի դեմ ռազմական գործողությունները

Ռազմական գործողությունները վերսկսելու որոշումը հաստատվել է երկուշաբթի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Թել Ավիվում պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 18-ին հայտնել է Maariv-ը։
«Ռազմական գործողություններին վերադառնալու որոշումը վերջնականապես հաստատվել է Հա-Կիրիայում վարչապետ Նեթանյահուի կողմից հրավիրված քննարկման ժամանակ»,- գրում է թերթը։
Ըստ իսրայելական աղբյուրների՝ այդ քայլը լիովին համաձայնեցված է ԱՄՆ-ի հետ, որն աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ զանգվածային ռազմական ճնշում գործադրելու Իսրայելի որոշմանը:
«Այս անգամ մարտերն ընթանում են այնպիսի պայմաններում, երբ մարդասիրական օգնությունը Գազայի հատված չի հասել մարտի 2-ից»,- ընդգծել է Մաարիվը։
Նշվում է, որ նոր մարտական պլանում խոսվում է Գազայի հատվածի ներսում ուժերի առաջխաղացման, որոշակի տարածքի մաքրման մասին՝ այնտեղից խաղաղ բնակիչների միաժամանակյա տեղափոխմամբ հումանիտար տարածքներ, ինչպես նաև Գազայի հատվածից բոլոր ցանկացողների համար կամավոր արտագաղթը դյուրացնելու ծրագրի իրականացման մասին։