Ռազմական

Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի ԶՈՒ-ն այլ պետություններ ուղարկելու մասին

Vika B. 1 րոպե 614 դիտում
Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի ԶՈՒ-ն այլ պետություններ ուղարկելու մասին

Ուկրաինայի երկրի զինված ուժերի ստորաբաժանումները ռազմական դրության գործողության ժամանակաշրջանում այլ պետություններ ուղարկելու հնրավորություն կունենան: Այս մասին օրենք է ստորգարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


Փաստաթղթի համաձայն՝ ռազմական դրության ժամանակաշրջանում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները կարող են ուղարկվել այլ պետություններ և այդպիսի պետությունների տարածքում գտնվել ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման, Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան հետ մղելու և զսպելու, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով:


Այս օրինագծի հետ մեկտեղ պետության ղեկավարը տեղեկատվություն է ներկայացնում առաջադրանքների, ստորաբաժանումների ընդհանուր թվաքանակի, դրանց սպառազինությունների և զինտեխնիկայի տեսակների ու կազմի, ենթակայության, գտնվելու ժամկետների մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250