Իրանի համար հետևանքները սարսափելի են լինելու. Թրամփ
Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները սկիզբ են առնում և ստեղծվում են Իրանի կողմից, այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Թող ոչ ոք չսխալվի։ Հութիների կողմից ցանկացած հետագա հարձակում կամ պատասխան գործողություն կընդունվի մեծ ուժով, և երաշխիք չկա, որ այդ ուժը այդքանով կանգ կառնի»,- գրել է նա:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը ներկայացվում է որպես ավազակ ահաբեկիչների «անմեղ զոհ», որի նկատմամբ կորցրել է վերահսկողությունը։
«Ամեն քայլ թելադրում են, զենք տալիս, փող ու բարձր տեխնոլոգիական զինտեխնիկա ու նույնիսկ, այսպես ասած, «հետախուզություն» են մատակարարում։ Այսուհետ հութիների կողմից արձակված յուրաքանչյուր կրակոց կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Իրանն է կրելու պատասխանատվությունն ու հետևանքները, որոնք սարսափելի են լինելու»,- գրել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է Քենեդու սպանության գաղտնազերծված փաստաթղթերը
ԱՄՆ Ազգային արխիվը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, հրապարակել է գաղտնազերծված փաստաթղթ...
Ալիևը կոչ է արել ձերբակալել և Ադրբեջանին հանձնել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին
Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, ինչպես նաև Արցախ...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...