
Ավելի քան 600 զինվորական գազատարով ներթափանցել է ուկրաինական ուժերի խորքեր. Գերասիմով

Կուրսկի մարզում ռուսական հարձակման զարգացմանը նպաստել է գազատարի միջոցով ավելի քան 600 հոգանոց ջոկատի ներթափանցումը Ուկրաինայի զինված ուժերի մարտական կազմավորումների խորքեր, ասել է ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Այս կազմավորման գրոհայինները, թվով ավելի քան 600 մարդ, օգտագործելով գազափոխադրման համակարգի խողովակը, դրա ներսում անցան մոտ 15 կիլոմետր տարածություն և դուրս եկան Ուկրաինայի զինված ուժերի խմբավորման մարտական կազմավորումների խորքեր»,- ասել է նա։
Գլխավոր շտաբի պետի խոսքով, այդ գործողության մեջ աչքի են ընկել զինծառսյողներ «Վետերանների» ջոկատից, 11-րդ դեսանտային հարձակման բրիգադից, 30-րդ մոտոհրաձգային գնդից և «Ախմատի» հատուկ ջոկատայիններից։