Զելենսկին ասել է՝ ինչու է համաձայնել ԱՄՆ-ի առաջարկին
Ուկրաինան համաձայնել է ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին՝ ցույց տալու համար, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ մինչ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի հանդիպումը խոսվել է օդում և ծովում հրադադար առաջարկելու մասին։ Բայց հետո ամերիկյան կողմն այլ մոտեցում է առաջարկել։
Զելենսկիի խոսքով՝ հանդիպման կեսին իր հետ կապվել է ուկրաինական թիմը, իսկ ԱՄՆ կողմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և հարց բարձրացրել՝ արդյո՞ք Կիևը պատրաստ է քայլեր ձեռնարկել ամբողջ տարածքում հրադադար ապահովելու համար։
«Ես սա բազմիցս ընդգծել եմ, մեզանից ոչ ոք չի վստահում ռուսներին, մենք անցել ենք դրա միջով, բայց մենք չենք խաղալու այն նարատիվների հետ, որ չենք ուզում՝ պատերազմն ավարտվի։ Ես շատ լուրջ եմ և ինձ համար կարևոր է պատերազմի ավարտը, ես ուզում եմ, որ ԱՄՆ նախագահը տեսնի դա, որպեսզի Եվրոպան, բոլորը, դաշինքի մեջ լինեն, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը ստիպեն դադարեցնել պատերազմը։ Ուստի իմ արձագանքն այն էր, որ մենք պատրաստ ենք 30-օրյա լռության այն ձևաչափով, որը մեզ առաջարկել է ամերիկյան կողմը»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացրե...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...
Բեմադրված դատավարություններ են տեղի ունենում․ Միրզոյանը խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Հնդկաստանում Համաշխա...
Որոշ ժամանակով բացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Մարտի 21–31–ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ...