Սպորտ
Հայաստանի հավաքականը պարտվեց Վրաստանի ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում այսօր՝ մարտի 20-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Վրաստանի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 3։0։ Վրացիների առաջին գոլը 33-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Գիորգի Կոչորաշվիլին։ 37-րդ և 59-րդ րոպեներին հարձակվող Գիորգիս Միկաուտաձեն երկու անգամ գրավեց դարպասը։ Հատկանշական է, որ Միկաուտաձեի առաջին գոլը փոխանցեց դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին։
Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիի Բորիս Պաիչաձեի «Դինամո Արենա» մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը հանդես կգա B լիգայում, իսկ պարտվողը՝ C լիգայում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն առաջին անգամ նվաճեց Ֆուտզալի ԵԱ եզրափակիչ փուլի ուղեգիր
Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում. մարզիչ
Հայտնի են ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք. Սարգիս Հովսեփյանը` ՀՖՖ ղեկավարությանը
Ավելին Սպորտ բաժնից
Շարա Բուլետի անձնական մարզիչը՝ Արման Ծառուկյանի մասին
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING
1.0
ՀՀ ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
3.5