Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր իսկ ձեզ ինչի՞ են իշխանության բերել. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամյան էջում գրել է.
«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում:
Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես:
Որ հանգիստ սպասի նույնիսկ որպես ֆորմալ պետություն իր գոյությունը դադարեցնելու, լուծարվելու իրեն ուղղված հրահանգին եւ հնազանդ կատարի այդ հրահանգը:
Էն ինչ դուք անվանում եք դավաճանություն, այս պլանը չեղարկելու դժվար ու դաժան, բայց գնալով իրագործման ավելի մեծ հավանականություն ունեցող մեր փորձն է»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը երկու հրապարակում էր կատարել կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանժի թիմակիցների բանավեճին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը արձագանքել է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի համաձայնությանը
Իրանը բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին...
Սահմանադրության այն տեքստը, որ կարա լինի, կունենա տարածաշրջանային նշանակություն. Փաշինյան
Իրականում իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն ունի բացարձակապե...
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
ՀՀ-ն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները. Բայրամով
Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել են խաղաղության համաձայնագրի բանակցությունները, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհ...