Զելենսկին հայտնել է, թե երբ է նախատեսվում ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները
Հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կանցկացվեն ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ հույս հայտնելով, որ դա «բովանդակալից հանդիպում» կլինի։
Զելենսկին նշել է, որ Կիևն աշխատում է «արագ և տևական» խաղաղության հասնելու ուղղությամբ:
«Ուկրաինական և ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը, և հույս ունենք, որ հաջորդ շաբաթ մենք բովանդակալից հանդիպում կունենանք։ Ուկրաինան խաղաղության է ձգտում պատերազմի հենց առաջին պահից, և մենք միշտ ասել ենք, որ պատերազմը շարունակվում է միայն Ռուսաստանի պատճառով», – նշված է Զելենսկիի հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել ավելի մեծ ճնշում գործադրել Մոսկվայի վրա, որպեսզի վերջինս «ընդունի» պատերազմն ավարտելու անհրաժեշտությունը։
BBC-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը կլինի թագավորությունում, բայց չի մասնակցի բանակցություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն իր հերթին ասել է, որ ամերիկյան թիմը ցանկանում է քննարկել խաղաղության հիմնական դրույթները՝ փորձելով վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին:
Փետրվարի 28-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև։ Մարտի 4-ին Զելենսկին հայտարարություն էր հրապարակել՝ շեշտելով, որ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ոչ ոք չի ուզում խաղաղություն այնքան, որքան ուկրաինացիները։ Նա ափսոսանք էր հայտնել, որ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես նախատեսված էր»։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջու գրել է Եղիշե Կիր...
Հայկ Կոստանյանն անդրադարձել է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը
Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանի Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայ...
Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր...