Ֆրանսիան կմոբիլիզացնի ռեսուրսները Ուկրաինային օգնելու համար
Ֆրանսիան մտադիր է ակտիվացնել օգնությունն Ուկրաինային։ Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։
«Ֆրանսիան, որպես ինքնուրույն ռազմական տերություն, հանրապետության նախագահի՝ գերագույն գլխավոր հրամանատարի, վարչապետի և զինված ուժերի նախարարի ղեկավարությամբ, պատրաստ է ակտիվացնել Ուկրաինայի աջակցությունը և մոբիլիզացնել ռեսուրսները», - նշել է նա:
Նրա խոսքով՝ Փարիզը մտադիր է երաշխավորել Եվրոպայի ինքնիշխանությունը։
«Դրա համար անհրաժեշտ է ուժեղացնել մեր ներուժը, ապահովել ռազմավարական ինքնավարություն և ավելի շատ ներդրումներ կատարել մեր պաշտպանության համար», - ասել է Պրիման:
Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Վոլոդիմիր Զելենսկու պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...