Իրանի հետ հարաբերությունները բխում են մեր բնական շահերից. Փաշինյան
Մեր կառավարությունն իրականացնում է բալանսավորված արտաքին քաղաքականություն, որը չի ենթադրում և բացառում է «մետության» քաղաքականություն արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
«ՀՀ արտաքին քաղաքականությունը հիմնվում է և պետք է հիմնվի մեր երկրի պետական շահերի վրա, և սա մեր ընդհանուր մոտեցումն է»,– ասել է նա:
Իր խոսքով՝ Իրանի հետ հարաբերությունները բխում են մեր բնական շահերից:
«Մենք զգայուն ենք Իրանի Իսլամական Հանրապետության շահերի նկատմամբ և Իրանը նույնպես զգայուն է մեր շահերի նկատմամբ»,– ասել է Փաշինյանը՝ պատասխանելով Իրանի հետ հարաբերությունների պաշտպանության մասին հարցին:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին շտապ լքում է Սպիտակ տունը Թրամփի հետ վեճից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ հեռացել է Սպիտակ տանից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո։Հի...
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...