ԿԽՄԿ-ն այցելել է հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ
Փետրվարին ԿԽՄԿ-ն այցելել է Բաքվում անազատության մեջ գտնվող հայերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է միջազգային կազմակերպության պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին
Նա նշել է, որ այցելությունը տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ
«Մեր բժիշկը տեսակցել է հացադուլի մեջ գտնվող անձին, ի թիվս մեր պատվիրակների, որոնք տեսակցել են անազատության մեջ գտնվող բոլոր անձանց»,–ասել է Ամատունին։
Նրա խոսքով՝ երբ ասում են` հեռախոսակապի հնարավորություն է տրվում, շատ դեպքերում դա ընկալվում է, թե անվերապահորեն բոլորն օգտվում են դրանից։ Միայն հեռախոսակապ չէ, կապի տարբեր միջոցներ են կիրառվում, և դրանց մի մասը հատուկ համաձայնեցվում է Ադրբեջանի իշխանությունների հետ, այնինչ հիմնական կապը, որ թույլատրվում է, դա Կարմիր խաչի նամակներն են։
«Շատ դժվար է ասել` ինչը կարող է անձին դրդել հրաժարվել հեռախոսակապից։ Մարդիկ գտնվում են իրենց համար ոչ բնական պայմաններում, տարբեր որոշումներ կարող են կայացնել` իրենց վիճակից լինելով։ Բայց յուրաքանչյուր տեսակցության ընթացքում մենք նրանց փոխանցում ենք նամակներ կամ ուղերձներ իրենց հարազատներից»,- հավելել է նա։
Նշենք, որ այսօր Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում հայ գերիների ազատ արձակման համար և նրաց խոշտանգումների, Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վրա միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Կեղծ գովազդային հոլովակ՝ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմապատկերն օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ Ա...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից աուդիոուղերձ է փոխանցել
Ռուբեն Վարդանյանը Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրե...
Փորձում են խաթարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը. Պուտին
Մենք պետք է օգտագործենք դիվանագիտության և հետախուզական ծառայությունների բոլոր հնարավորությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջ...
Ովքեր են մեղավոր ձյան առաջացրած քաոսի համար. Ավինյան
Խցանումների 80%-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով: Այս մասին այսօր քաղա...