Մանրամասներ՝ Արգավանդի կահույքի խանութի հրդեհից. ՆԳՆ
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կահուքի խանութի 2-րդ հարկում (մոտ 500 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին: Մասամբ այրվել է խանութի 2-րդ հարկը (մոտ 300 քմ)՝ գույքով։
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանը՝ ադրբեջանական դրոշով մեքենայի վարորդի մասին
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր համացանցում տարածված ադրբեջանական դրոշով տրանսպորտային միջոցի տեսանյութի վարորդը եղել է նո...
Իրանի քաղաքացին՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ
Տաթև համայնքի տարածքում, ձնաբքի ժամանակ Իրանի բնակիչ Ս.Մ. Ն.Մ.Հ ֊ն իր բեռնաբատար մեքենայի խցիկից իջնելիս սայթաքել է, ընկ...
Ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին. կան զոհեր
Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյու...
Ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը կասկածներ է հարուցում Նիկոլ Փաշինյանի հնարավոր միջամտության մասին. փաստաբան
Ավտոշարասյան ռադիոկապի ձայնագրության փաստացի ոչնչացումը նաև կասկածներ է հարուցում բուն դեպքին Նիկոլ Փաշինյանի հնարավոր մ...