ԱՄՆ-ը կարող է արտաքսել ավելի քան մեկ միլիոն միգրանտի. ԶԼՄ
Միացյալ Նահանգները կարող է ավելի քան մեկ միլիոն միգրանտների արտաքսել արագացված գործընթացի շրջանակներում, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) ներքին փաստաթուղթը։
«Թրամփի վարչակազմը դաշնային պաշտոնյաներին հանձնարարել է բացահայտել ներգաղթյալներին, որոնք կարող են արագ հեռացվել Միացյալ Նահանգներից՝ առանց իրավական գործընթացի, որպես արտաքսումների ընդլայնման ռազմավարության մաս: Ավելի քան 1 միլիոն միգրանտներ, որոնք ԱՄՆ ընդունվել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մի քանի նախաձեռնությամբ, կարող են ենթարկվել «արագացված հեռացման» ընթացակարգերի»,- գրում է թերթը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ միգրացիոն պաշտոնյաներին հանձնարարվել է վերանայել արտաքսման ավելի քան ութ միլիոն գործ՝ միգրանտների արտաքսման տեմպերը բարձրացնելու նպատակով։
Ըստ թերթի, եթե նախկինում արագացված ընթացակարգը գործում էր Մեքսիկայի սահմանից 100 մղոն հեռավորության վրա, ապա այժմ ԱՄՆ իշխանությունները իրականում ցանկանում են այն տարածել ողջ երկրի վրա։
Երդմնակալության օրը՝ հունվարի 20-ին, Դոնալդ Թրամփը, որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը ԱՄՆ և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել Միացյալ Նահանգների հարավային սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...