Աշխատավարձի աճը գնաճից ավել է. Փաշինյան
2024-ի արդյունքներով տարեկան միջին աշխատավարձը կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66.3 տոկոսով: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ցուցանիշը համեմատեց նույն ժամանակահատվածի գնաճի հետ:
«Գնաճը 18 թվականի նկատմամբ եղել է 25.3 տոկոս: Այսինքն, մեզ մոտ աշխատավարձի աճը մոտավորապես 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, և սա էական ցուցանիշ է: Իհարկե, գնաճը տնտեսական աճի պարտադիր ուղեկիցն է, բայց մենք 2 տարի ունեցել ենք մեր պլանավորածից ավելի գնաճ:
Չնայած նախորդող տարիներին ունեցել ենք մեր թիրախից պակաս գնաճ: Բալանսավորված առումով, իհարկե, այս ցուցանիշների համեմատությունը կարևոր է, բայց չեմ կարող չնկատել՝ այս 40 տոկոս պլյուսը վերաբերում է աշխատող մարդկանց: Պարզ է, որ գործազրկության վիճակում գտնվող մարդիկ այս գնաճի ցուցանիշն այլ կերպ են զգում իրենց վրա:
Ուզում եմ նաև ընդգծել, որ 2024թ-ին 2023-ի նկատմամբ գնաճը եղել է ընդամենը 0.3 տոկոս, մինչդեռ աշխատավարձի աճը 24-ի արդյունքներով 23-ի նկատմամբ եղել է 6.4 տոկոս: Այսինքն, ստացվում է տասնյակ անգամով ավելի մեծ է եղել աշխատավարձի աճը»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները զգալիորեն նվազել է
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է: Այս մասին հայտնյել է&...
Տուգանվել են «Ֆլեշ» և «ԳԱԶ-ՊՐՈՊԱՆ» ընկերությունները
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշման համաձայն ընդհանուր առմամբ 15 միլիոն 964,180 դրամ...
Բանակցություններ՝ Իրանի տարածքով դեպի ՀՀ թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ,...
Ներմուծվող խոզերը պատշաճ ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ․Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել. «Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազ...