Ներմուծվող խոզերը պատշաճ ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ․Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքում գրառում է կատարել.
«Խոզաբուծությամբ զբաղվողներն ահազանգում են, որ ներմուծվող խոզերը չեն մաքսազերծվում տոհմայինի անվան տակ, և դրանց մեծաքանակ ներմուծումը տեղական տնտեսվարողների համար ստեղծում է մրցակցային անհավասար պայմաններ։
Ֆերմերները հայտնում են, որ տեղական շուկայում մսի իրացումը խնդիր է դարձել։ Առանց այդ էլ, վերջին շրջանում բարձրացել է խոզի կերի արժեքը։
Կան նաև ահազանգեր, որ ներմուծվող խոզերը պատշաճ կերպով ստուգում չեն անցնում՝ դառնալով վարակների տարածողներ։
Օր օրի կրճատվում է անասնագլխաքանակը։ Չունենք հագեցված լաբորատորիաներ, որակյալ կադրեր․ անասնաբուծությունը գրավիչ չէ երիտասարդներիհամար։
Սա պարենային անվտանգության հարց է, և պետության կողմից նման ոչ կոմպետենտ վերաբերմունքը ոլորտի նկատմամբ անթույլատրելի է»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցություններ՝ Իրանի տարածքով դեպի ՀՀ թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ,...
ՆԱՍԱ-ն մեկ շաբաթվա ընթացքում ահռելի կրճատումներ է արել
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային գործալակությունը մեկ շաբաթվա ընթացքում կրճատել է իր ծախսերը...
Աշխատավարձի աճը գնաճից ավել է. Փաշինյան
2024-ի արդյունքներով տարեկան միջին աշխատավարձը կազմել է 287,172 դրամ, որը 2018-ի նկատմամբ ավել է 114,445 դրամով, կամ՝ 66...
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումները զգալիորեն նվազել է
Հայաստանի և Ռուսաստանի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2023 թվականի համեմատ նվազել է: Այս մասին հայտնյել է&...