Հասարակություն
«ՀԱՄԱՍ»–ը հայտարարել է նոր պայմանավորվածության մասին
«ՀԱՄԱՍ» շարժումը հաղորդել է Եգիպտոսում բանակցությունների ժամանակ նոր պայմանավորվածության հասնելու մասին՝ կապված բանտարկված պաղեստինցիների ճակատագրի հետ, որոնք շաբաթ օրը ազատ չէին արձակվել իսրայելական բանտերից:
ՀԱՄԱՍ–ը հաղորդել է, որ երեքշաբթի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պաղեստինցի բանտարկյալները, որոնք պետք է ազատված լինեին Իսրայելի կողմից անցած հանգստյան օրերին, այնուամենայնիվ ազատ կարձակվեն:
«Նրանց վերադարձը համաձայնեցվել է առաջին փուլում՝ ի լրումն համապատասխան թվով պաղեստինցի կանանց ու երեխաների»,– նշվում է շարժման հայտարարության մեջ:
Բանտարկյալները պետք է ազատ արձակվեին Գազայի հատվածից իսրայելցի պատանդների մարմինների ազատման դիմաց։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԱՄՆ-ը պատրաստվում է մարդատար թռիչքի դեպի Մարս. Թրամփ
Երկրաշարժ` Ադրբեջանում
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին
1.0