
Եղանակը՝ այսօր և առաջիկա օրերին

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 26-ին սպասվում է ձյուն: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին՝ 17- 20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-27-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։