Հասարակություն
ԱՄՆ–ն Կանադային կհեռացնի՞ «Հինգ աչք» հետախուզական ցանցից
ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականության հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն առաջարկել է Կանադային բացառել «Հինգ աչքեր» հետախուզական դաշինքից, հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրները։
Հետախուզական տվյալների փոխանակման ցանցը ներառում է նաև Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Նոր Զելանդիան:
Անհասկանալի է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր է եկել այդ գաղափարը, նշում է պարբերականը։ Ինքը՝ Նավարոն, FT-ի հրապարակումից հետո հայտարարել է, որ չի քարոզել այս «խելագար» գաղափարը, գրում է հրատարակությունը։
«Մենք երբեք ռիսկի չենք ենթարկի մեր ազգային անվտանգությունը... այնպիսի դաշնակիցների հետ, ինչպիսին Կանադան է», - ասել է խորհրդականը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԱՄՆ-ը պատրաստվում է մարդատար թռիչքի դեպի Մարս. Թրամփ
Երկրաշարժ` Ադրբեջանում
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովրդին
1.0