
Մահվան դեպքեր՝ նիհարեցնող և դիաբետի դեղամիջոցներից

Մեծ Բրիտանիայում ավելի քան 80 մարդ է մահացել քաշի կորստի և շաքարախտի բուժման համար այնպիսի դեղամիջոցների օգտագործումից հետո, ինչպիսիք են «Օզեմպիկը» և «Մունջարոն»: Այս մասին վկայում են դեղամիջոցների և բժշկական նշանակության ապրանքների կարգավորման Բրիտանական գործակալության տվյալները:
Նշվածներից 22 մարդ դեղամիջոցներն օգտագործել է բացառապես նիհարելու համար, իսկ 60 մարդ՝ երկրորդ տիպի շաքարախտի բուժման համար։
Երեք ամսվա ընթացքում նշված դեղամիջոցների վաճառքը աճել է 30%-ով:
Բժիշկները նախազգուշացնում են, որ դեղից կարող են ներառել սրտխառնոց և ջրազրկում, ինչպես նաև ավելի լուրջ բարդություններ, ինչպիսիք են նոպաները և ենթաստամոքսային գեղձի բորբոքումը:
Մոտ կես միլիոն բրիտանացիներ արդեն օգտագործում են այդ դեղերը, և ակնկալվում է, որ մեկ տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել:
«Օզեմպիկի» վաճառքը Բրիտանիայում հաստատվել է 2019 թվականին, իսկ «Մունջարոն»՝ 2023 թվականին:
Նշենք, որ «Օզեմպիկ» դեղամիջոցը, որը նախատեսված է երկրորդ տիպի շաքարախտի և ճարպակալման բուժման համար, շատերը օգտագործում են ախորժակը վերահսկելու և նիհարելու համար:
Եղել են նաև դեպքեր դեղամիջոցն ընդունող հիվանդների մոտ երբ նրանք ունեցել են տեսողության կորուս:
Բժիկները հորդորում են, որպեսզի «Օզեմպիկ» և «Մունջարոն» դեղահաբերը օգտագործեն բացառապես մասնագետների վերահսկողության տակ: