
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Այսօր ժամը 9:00-ի դրությամբ սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Ախուրյանի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։