 
                                        
                                        
                                        
                                    Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
 
                                        
                                        
                                        
                                    Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                            