Հասարակություն Կարևոր

Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Lilit T.
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձագանքելով Ադրբեջանի Մեջլիսի փոխնախագահի պնդմանը, թե հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հոդվածներից մեկը «Զանգեզուրի միջանցքի», մյուսն էլ ՀՀ սահմանադրության մասին է,  «Ազատության» թղթակցի հարցին ի պատասխան ասել է. 


«Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում: Նշվածը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հրապարակայնորեն նշել է վարչապետ Փաշինյանը` 2 դեռևս չհամաձայեցված կետերը վերաբերում են մեկը սահմանին երրորդ ուժերի տեղակայման թեմային, մյուսը` միմյանց դեմ միջազգային իրավական կառույցներում ներկայացրած բողոքների թեմային: Սա հաստատել է նաև պաշտոնական Բաքուն», - ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250