Ձյան տեղումները շարունակվելու են. օդի ջերմաստիճը կնվազի ևս 10 աստիճանով

Փետրվարի 22-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։


Երևանում փետրվարի 22-23-ին սպասվում է ձյուն, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Մարզերում փետրվարի 22-23-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 24-25-ին, 26-ի գիշերը՝ առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։


Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, փետրվարի 25-ին՝ 17-20մ/վ, 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի  22-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս՝ 7-10 աստիճանով։