Աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են. Պապոյան
2024-ին միջին աշխատավարձն աճել է, իսկ հարկերն իջել են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Սա միջին ամսական աշխատավարձի աճն է։ 2024թ.-ին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։
Այս ցուցանիշը 2018թ.-ին կազմում էր 172 700 դրամ։ Այսինքն՝ միջին աշխատավարձը աճել է 66 տոկոսով, սակայն, եթե միջին կշռված եկամտային հարկը 2018-ին 25,3% էր, ապա 2024-ին՝ 20 տոկոս, այսինքն՝ 5,3% էլ իջել են հարկերը։
Ուշադրություն դարձրեք, որ 2013-2018 թթ. միջին աշխատավարձը աճել է ընդամենը 26 200 դրամով, այնինչ՝ 2018-2024 թթ. աճել է 114 500 դրամով», - նշել է նա։

Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն. մանրամասներ
ԱՄՆ-ում 15 տարվա մեջ առաջին անգամ մահապատիժ կիրականացնեն գնդակահարության միջոցով: Այս մասին հաղորդում է Associated Press...
Խաղաղության պայմանագիր ոչ թե վարչապետի, այլ ՀՀ-ի հետ. ադրբեջանցի պաշտոնյա
Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել հայկական պետության, ոչ թե վարչապետի հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջան...
ԱՄՆ-ը սպառնալիքներ է ներկայացրել Ուկրաինային
Ամերիկացի բանակցողները դիտարկում են Ուկրաինային անջատել Իլոն Մասկի արբանյակային Starlink ինտերնետ համակարգից: Այս մասին...