
Ինչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ-ն խուրհուրդներ է տվել վարորդներին ձմռանն անվտանգ երթևեկելու համար.
«Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով, պահպանել տարածություն դիմացի մեքենայից, կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
Անհրաժեշտ է փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:
Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ.
Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել մեքենան արգելափակումից:
Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:
Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված: Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։