Առատ ձյուն, բուք, փակ ճանապարհներ

Փետրվարի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Մարտունիի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Բերդի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ամասիայի, Աշոցքի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի (Վարդենյաց լեռնանցք), Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Էջմիածնի և Արմավիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության (5-10 մետր) պատճառով Լանջիկ-Ախուրյան, Ալագյազից մինչև Ծիլքար, Ալագյազից մինչև Գեղադիր ճանապարհահատվածները և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Մարտունիի ավտոճանապարհները դժվարանցանելի են ցածր տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ամասիայի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ- Արթիկ-Մեծ Մանթաշ, Քուչակ-Միրաք ճանապարհահատվածներում, Սարավանի, Սպիտակի լեռնանցքներում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է։

Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանում և Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: