Թրամփը կասեցրել է ներգաղթյալների բոլոր դիմումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Լատինական Ամերիկայի երկրներից և Ուկրաինայից ներգաղթյալների բոլոր դիմումները, որոնց նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք թույլատրվել է մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին փետրվարի 18-ին հայտնել է CBS News լրատվական ծառայությունը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
ԱՄՆ իշխանությունների որոշումը վերաբերում է միգրանտներին, ովքեր դիմում են տարբեր ներգաղթային արտոնությունների համար, որոնք թույլ կտան օրինական կերպով մնալ ԱՄՆ-ում:
Դիմումները սառեցվել են անորոշ ժամանակով, մինչդեռ պաշտոնյաները ստուգում են խարդախության առկայությունը և բարելավում ստուգման ընթացակարգերը:
Արգելքը վերաբերում է Բայդենի վարչակազմի մի քանի ծրագրերին, որոնք օտարերկրացիներին թույլ են տվել ժամանակավորապես մնալ ԱՄՆ-ում՝ հումանիտար նկատառումներով։
Այդ ծրագրերի թվում էր Uniting for Ukraine-ը, որը ուկրաինացիներին թույլ էր տալիս մուտք գործել ԱՄՆ ժամանակավոր կարգավիճակով ֆինանսական հովանավորների հետ: Մեկ այլ ծրագիր, որը հայտնի է որպես CHNV, ուղղված է Վենեսուելայի, Հաիթիի, Նիկարագուայի և Կուբայի մարդկանց, ովքեր հովանավորներ ունեն Միացյալ Նահանգներում: Երրորդ ծրագիրը բաց էր Կենտրոնական Ամերիկայից, Կոլումբիայից, Էկվադորից, Հայիթիից և Կուբայից, ովքեր հարազատներ ունեն Միացյալ Նահանգներում:
Թրամփի վարչակազմը հունվարին կասեցրել է նոր միգրանտների մուտքը ծրագրերի շրջանակներում, որոնք թույլ են տալիս օտարերկրացիներին ժամանակավորապես բնակվել Միացյալ Նահանգներում, այդ թվում՝ «Միավորվել Ուկրաինայի համար» ծրագրի շրջանակներում: Միևնույն ժամանակ, օտարերկրացիներից ոմանք արդեն գտնվում էին ԱՄՆ-ում և սպասում էին երկրում մշտապես բնակվելու թույլտվության։
Քանի որ օտարերկրացիներից շատերը, ովքեր եկել են Միացյալ Նահանգներ երեք ծրագրերի շրջանակներում, ստացել են միայն ժամանակավոր աշխատանքի թույլտվություն և երկու տարվա պաշտպանություն արտաքսումից, ոմանք դիմել են ներգաղթի այլ արտոնություններ ստանալու համար, ասում են փաստաբանները: Այնուամենայնիվ, ԱՄՆ իշխանությունները որոշել են, որ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայության պաշտոնյաներն այլևս չեն մշակի այս ծրագրերի կամ որևէ այլ արտոնությունների դիմումները, եթե դրանք ներկայացվեն Բայդենի օրոք ընդունված միգրանտների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...