Այդ հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Պեսկով
Մոսկվան համոզված է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցը կարող է և պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով՝ ներգրավված բոլոր կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում։ Այս մասին իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Իրանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և մտադիր է համակողմանի զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Մոսկվան պատրաստ է նաև աջակցել Թեհրանին միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների լուծման հարցում։
«Մենք կարևոր ենք համարում լավ հարաբերություններն ու գործընկերությունը Իրանի հետ և պատրաստ ենք աջակցել այնպիսի առանցքային խնդիրների լուծմանը, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը», - նշել է Պեսկովը։
Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է մնալ միջազգային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ Թեհրանը պնդում է, որ իր մշակումները բացառապես խաղաղ բնույթ են կրում, սակայն արևմտյան երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները և Իսրայելը, կասկածում են, որ նա ձգտում է միջուկային զենք ստեղծել:
2015-ին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք (Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ը դուրս եկավ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Գործարքը վերականգնելու Բայդենի վարչակազմի ջանքերը ձախողվեցին երաշխիքների բացակայության և պատժամիջոցների ամբողջական վերացման` Իրանի պահանջների պատճառով:
Ռուսաստանը աջակցում է խնդրի դիվանագիտական կարգավորմանը և շարունակում է Իրանի հետ համագործակցությունը ատոմային ոլորտում, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ–ի կառուցման հարցում։ Միևնույն ժամանակ Թեհրանն ընդլայնում է հարստացված ուրանի ծավալները, ինչը մտահոգում է ՄԱԳԱՏԷ-ին և արևմտյան երկրներին։ Իրավիճակը կարգավորելու շուրջ բանակցությունները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Դա նույնպես մեր ազդեցությունն է. Մարկուս Ռիտերը` հայ-անդրբեջանական հարաբերությունների մասին
Եվրոպական միության խորհրդի կողմից Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը ցույց է տալիս, որ Բրյուսել...
Կային մտքեր, որոնց հետ համաձայն եմ. Աղազարյանը` Քոչարյանի ասուլիսի մասին
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետևել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ու խոստովանել՝ կային մտքե...