Հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև. Վարդանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը գրառում է արել:
«Սիրելի քաղաքացիներ,
Փետրվարի 12-ին Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ընդլայնում է ֆոնդերի ներդրումներ անելու գործիքակազմը՝ հնարավրություն ստեղծելով ուղիղ ներդրումներ կատարել ՀՀ տնտեսության իրական հատվածում, դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը, ապահովել ավելի բարձր եկամտաբերություն:
Կարևոր է, որ մենք՝ քաղաքացիներս, ովքեր կենսաթոշակային ֆոնդերի շահառուներ ենք, իրազեկված լինենք, որ հնարավորություն ունենք ընտրություն կատարել գործող ֆոնդերի միջև: Կենսաթոշակային ֆոնդերը մեր ներդրումն են ապագայի համար, որով, որպես պատասխանատու ծնողներ, կթոթափենք բեռը մեր երեխաների ուսերից»,- գրել է պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մասին
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ...
Սպասվում են ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները. մանրամասներ՝ եղանակից
Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրե...
Սպասվում է ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հատնում է Հիդրոօդերևութաբա...
Ձյուն, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-...