Շատ դժվար կլինի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի համար «շատ, շատ, շատ դժվար» կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության, ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել ռուսական ներխուժումը, այնպես էլ ապագայում՝ ներկա պատերազմի ավարտից հետո:
«Հավանաբար, շատ, շատ, շատ դժվար կլինի: Եվ, իհարկե, բոլոր դժվար իրավիճակներում դուք հնարավորություն ունեք»,- ասել է Զելենսկին հեռուստաալիքի հարցազրույցում Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:
«Բայց մենք գոյատեւելու քիչ հնարավորություններ կունենանք՝ առանց Միացյալ Նահանգների աջակցության»: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր է, կրիտկականորեն կարեւոր է»:
«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ պայքարելու մասին՝ առանց ամերիկյան աջակցության»,- ասել է Զելենսկին։
«Չեմ ուզում մտածել այն մասին, որ մենք ռազմավարական գործընկերներ չենք լինելու»,- ավելացրել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է բանակցային սեղանի շուրջ գալ «ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի համաձայնագիր ստանալու համար, որը կվերացնի Ռուսաստանի դեմ որոշ միջազգային պատժամիջոցներ եւ թույլ կտա ռուս զինվորականներին վերախմբավորվել»։
Նմանատիպ հոդվածներ
Հունաստանի ՊՆ նախարարը` ՀՀ-ին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու...
Զելենսկին փոխանակման առաջարկ է արել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին կառաջարկի փոխանակել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Կ...
Պեսկովը պատասխանել է Զելենսկու փոխանակման առաջարկին
Կրեմլը, արձագանքելով Զելենսկու ասածին, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքներ չի փոխանակի Ուկրաինայի հետ: Այս մասին, ՏԱՍՍ...
Ինչ գին է վճարել Ուկրաինան պատերազմի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը երկրին ա...