Պեսկովը պատասխանել է Զելենսկու փոխանակման առաջարկին
Կրեմլը, արձագանքելով Զելենսկու ասածին, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքներ չի փոխանակի Ուկրաինայի հետ: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Դա անհնար է: Ռուսաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի իր տարածքի փոխանակման թեման, իհարկե, ուկրաինական ստորաբաժանումները կվտարվեն այս տարածքից (Կուրսից-Խմբ.)», - ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` Ուկրաինան կարող է Ռուսաստանին առաջարկել տարածքների փոխանակում, եթե գործը հասնի պատերազմը դադարեցնելու բանակցություններին: Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական The Guardian հրատարակությանը տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հունաստանի ՊՆ նախարարը` ՀՀ-ին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու...
Զելենսկին փոխանակման առաջարկ է արել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին կառաջարկի փոխանակել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Կ...
Շատ դժվար կլինի. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ NBC News հեռուստաալիքի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի համար «շատ, շատ...
Ինչ գին է վճարել Ուկրաինան պատերազմի համար. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հակամարտությունը երկրին ա...