Մենք ունենք աշխարհի ամենահիվանդ բնակչությունը. Քենեդի կրտսեր
Ամերիկացիներն ունեն հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը ամբողջ աշխարհում, Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։
«Մենք գնում ենք աշխարհի բոլոր դեղերի 70 տոկոսը: Մենք երկու-երեք անգամ ավելի շատ ենք ծախսում առողջապահության վրա, քան մյուս երկրները, բայց ամենավատ ցուցանիշներն ունենք: Մենք ունենք աշխարհի ամենահիվանդ բնակչությունը»,- դժգոհել է նա:
Նախարարը խոստացել է իր ղեկավարած գերատեսչությունների ուշադրությունը կենտրոնացնել առողջ ապրելակերպի քարոզչության վրա։ «Դարձրե՛ք Ամերիկան կրկին առողջ» կոչվող խոշոր արշավի շրջանակներում Քենեդի կրտսերը նախատեսում է վերանայել սննդակարգի ուղեցույցները, անդրադառնալ բարձր վերամշակված մթերքներին և ուսումնասիրել քրոնիկ հիվանդությունների հիմնական պատճառները:
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը: Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր: «Փետ...
Եթե մենք դիմացանք Գրետա Տունբերգին, դուք կդիմանաք Իլոն Մասկին. ԱՄՆ փոխնախագահ
Եթե ԱՄՆ-ն «դիմացել է» էկոակտիվիստ Գրետա Տունբերգի 10-ամյա բարոյախոսություններին, ապա Եվորպան կկարողանա «տանել» ամերիկացի...
Ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ հիմա
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևան...