ԵՄ-ն անտեսո՞ւմ է Հայաստանին. «Ժողովուրդ»
Մինչ ԱԺ ՔՊ խմբակցությունը ԱԺ ամբիոնից մեծ-մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանը համապատասխան օրենքի ընդունումից հետո գնալու է Եվրոպական միություն, այդ կառույցն իրականում անտեսում է Հայաստանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Փետրվարի 12-ին Հայաստանի խորհրդարանը ՔՊ ոչ ամբողջական՝ 63 կողմ, 7 դեմ ձայներով մեծ շուքով ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի» մեկնարկի մասին օրինագիծը, որն ԱԺ էր բերվել արտախորհրդարանական ուժերի կողմից: Ու թեեւ ՔՊ-ականները սա ներկայացնում են իբրեւ հույսի օղակ, հանրությանը հրամցնում են, թե ուր որ է Եվրոպայի դռները, առանց վիզայի, բացվելու են մեր առջեւ, իրականությունն այն է, որ սա ընդամենը համաձայնություն է գործընթացի մեկնարկի մասին. ոչինչ ավելին: Իսկ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության տեսլականը դեռ մշուշոտ է, եթե ոչ՝ անիրատեսական:
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ թեեւ նախագծի ընդունումից արդեն 2 օր է անցել, բայց ԵՄ-ից՝ ձայն բարբառո հանապատի:
Ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրապառլամենտը ինստիտուցիոնալ արձագանք չտվեցին մինչեւ երեկ՝ իրենց աշխատանքային օրվա ավարտը: Ասել է թե՝ Եվրամիության բաղձալի օրենքի ընդունումից 48 ժամ անց որեւէ կառույց չի ողջունել, չի շնորհավորել եւ ոչ էլ որեւէ կերպ ինստիտուցիոնալ արձագանք է տվել Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպա գնալու մտադրությունների նախագծին:
Ստացվում է, որ սա փաշինյանական հերթական բլեֆն է՝ ընտրություններից առաջ մեր հանրության եվրոպամետ զանգվածի համար, կամ էլ պարզապես պոպուլիստական հերթական քայլը, որը չեն ողջունում նաեւ այդ «մեծ ընտանիքի» անդամները»»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
10 ժամում տեղացել է կես ամսվա նորմայի չափով ձյուն. Սուրենյան
Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային: Այս մասին հայտնում է...
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալի մարմինը
Հայտնաբերվել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի մարմինը: Ըստ տարածված լուրերի՝ գեներալի մարմինը տանը մնացել է երեք օր: «Փետ...
Եթե մենք դիմացանք Գրետա Տունբերգին, դուք կդիմանաք Իլոն Մասկին. ԱՄՆ փոխնախագահ
Եթե ԱՄՆ-ն «դիմացել է» էկոակտիվիստ Գրետա Տունբերգի 10-ամյա բարոյախոսություններին, ապա Եվորպան կկարողանա «տանել» ամերիկացի...
Ձյուն, մերկասառույց. իրավիճակը՝ հիմա
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աշտարակի, Էջմիածնի, Բաղրամյանի, Վայքի, Սիսիանի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևան...