Ձերբակալվել է Մյունխենում 39 մարդու վրաերթի ենթարկած անձը

Մյունխենում մարդկանց կանխամտածված վրաերթի ենթարկելու մեջ կասկածվողը բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի դատախազության տվյալները։


Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացրել է դատարանը։ Աֆղանստանի 24-ամյա քաղաքացին կասկածվում է 39 մարդու սպանության փորձի մեջ։ Միաժամանակ, ինչպես ընդգծել է Մյունխենի դատախազության ներկայացուցիչ Գաբրիել Թիլմանը, միջադեպի հետաքննությունը «վաղ փուլում է»։ Մասնավորապես, իրավապահները խլել են կասկածյալի բջջային հեռախոսը՝ նրա կոնտակտները ստուգելու համար։


Հետաքննության տվյալներով՝ հանցագործը օրինական կերպով բնակվել է Գերմանիայում, նրան է պատկանել ավտոմեքենան, որով վերջինս կատարել է վրաերթը։ Թիլմանը նշել է, որ հանցագործությունը կանխամտածված է եղել, և կասկածյալը հոգեկան խանգարման նշաններ ցույց չի տվել։

Հետաքննությունը նրան հոգեբուժական կլինիկայում տեղավորելու միջնորդություն չի ներկայացրել։


Քաղաքականություն