ԱՄՆ-ն և Չինաստանը լայնամասշտաբ պատերազմի շեմին են
ԱՄՆ-ն և Չինաստանը լայնամասշտաբ առևտրային պատերազմի շեմին են, հայտնում է Financial Times-ը: Ամեն ինչ պայմանավորված է մաքսատուրքերի գործողության մոտենալու հանգամանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն։
Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ԱՄՆ-ը և Չինաստանը բանակցություններ կվարեն «լուրջ առևտրային հակամարտությունները» կանխելու համար: Ի սկզբանե Թրամփը հույս ուներ զրուցել Սի Ցզինպինի հետ, սակայն Պեկինի կողմից պատասխան մաքսատուրքերի սահմանումից հետո ԱՄՆ նախագահն ասել է, որ «չի շտապում», իսկ սակագները «առաջին համազարկն էին» շատ լուրջ միջոցներ ձեռնարկելուց առաջ: Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատանը նշել են, որ մաքսատուրքերի սահմանումից ի վեր «ոչ մի նոր բան տեղի չի ունեցել»:
«Ինչ լինելու է թող լինի։ Ամեն դեպքում, ծախսերի մեծ մասը կրում են ամերիկացի սպառողները, և չինական շատ ընկերություններ արդեն իրենց գործունեության մի մասը տեղափոխել են արտերկիր: Սակագներն այնքան էլ մահաբեր զենք չեն, ինչպես կարծում Է Վաշինգտոնը», - ասել է միջազգային բիզնեսի եւ տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Ջոն Գոնգը։
Սակայն տնտեսագետները վստահ են, որ 60 տոկոս մաքսատուրքերի սահմանումը, որոնցով սպառնացել Է Թրամփը, լուրջ վնաս կհասցնի Չինաստանի տնտեսությանը։ Նրանք հաշվարկել են, որ սակագների յուրաքանչյուր բարձրացում 20 տոկոսային կետով կնվազեցնի Չինաստանի ՀՆԱ-յունը 0,7 տոկոսային կետով:
Նմանատիպ հոդվածներ
«Միլիոնավոր մարդիկ կկործանվեն». ԱՄՆ-ը բացահայտել է նոր համաշխարհային ծրագիրը. ԶԼՄ
Դոնալդ Թրամփը պատրաստ է օկուպացնել Գազայի հատվածը, վտարել բնակիչներին, օրինակ, Եգիպտոս, իսկ հետո ձեռնամուխ լինել Իսրայել...
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու...
Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է ինչ-որ բան տա Վաշինգտոնի կողմից...
Չպետք է ակնկալել, որ Սատանան կդադարի պատժամիջոցներ կիրառել մեր դեմ. Իրանը՝ ԱՄՆ-ի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը հայտարարել է, ո...