Չինական մեքենաների զանգվածային խափանումներ ՌԴ-ում
Սանկտ Պետերբուրգում նկատված բարձր մթնոլորտային ճնշումը բացասաբար է ազդել չինական մեքենաների աշխատունակության վրա։ Haval Jolion-ի վարորդները բախվել են լուրջ խնդրի։ Այս մասին հայտնել է «Gazeta․ru»-ն։
Բարձր մթնոլորտային ճնշման պատճառով, որը պահպանվում է Սանկտ Պետերբուրգում երկրորդ օրն անըդմեջ, չինական Haval մեքենաների մոտ խնդիրներ են սկսվել, ասել է Haval Jolion-ի սեփականատեր Անդրեյն ավտոմեքենաների սեփականատերերի հարթակում՝ drive2.ru: Նրա մեքենայի վրա վառվել է Check Engine լույսը, որը նշանակում է շարժիչի կամ այլ համակարգերի աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Հասկանալու համար խնդիրը, քաղաքացին գնացել է ավտոսպասարկման կետ:
«Դիմելու պահին ես արդեն 20-րդն էի։ Մինչ ես մոտեցա ավելի քան 40 զանգ էր ստացվել, և դա միայն մեքենաների վաճառքով զբաղվող անձի մեկ մոտ: Ախտորոշման պահին զանգերն արդեն 60-ն անց էին», - ասել է նա։
Տեղական «Ֆոնտանկա» ավտոսպասարկման փոքր խանութում հաստատել են, որ միայն փետրվարի 8-ին, նույն խնդրով իրենց են դիմել Haval Jolion-ի երկու սեփականատերեր։ Այնտեղ պարզաբանել են, որ խնդիրը կապված է մթնոլորտային ճնշման բարձրացման հետ։