Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները
Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Հայկական ժամանակ»-տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը Մերձավանի նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Լևոն Գրիգորյանի որդին է, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վոլոդիա Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը, որը Մերձավանում առավել հայտնի է Պաշ անվամբ:
Մյուս կալանավորվածը Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանն է, որը մերձավանում առավել հայտնի է Մարսո անվամբ:
Երրորդ կալանավորվածը 30-ամյա Անդրանիկ Բռուզյանն է:
Տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:
Վերջինիս մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ որդու գտնվելու վայրը չգիտի
«Իմ որդուն չեմ արդարացնում, մենք այս գյուղում ոնց հետո պետք է ապրենք: Արմենը չկա, չգիտենք ուր է, բայց ակնհայտ է՝ կա տեսանյութ, ճիշտ է, զենքը որդուս ձեռքին է, բայց նա չի կրակել, նա խլել է զենքը, որ չկրակեն, օբյեկտիվ քննություն եմ պահանջում: Մեր տունը հսկողության տակ է: Գյուղը բաժանել են երկու մասի նախկին ու ներկա գյուղապետերը»,- պատմել է Ռուզաննա Ղազարյանը:
Ռուզաննա Ղազարյանը, ArmLur.am-ի հետ զրույցում արդարություն է պահանջել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որ ՀՀ-ի հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել,...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացրել է Փրկարար ծառայությունը։ Փակ են Արագածոտնի մա...
Իրավիճակը Լարսի ավտոճանապարհներին
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թե...
Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշն՝ ըստ վարչական շրջանի
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի շարք թաղամասերում։ Այս մասին հայտնել...