Հասարակություն

Նա սարսափելի է. Թրամփը՝ արքայազն Հարրիի կնոջ մասին

Նա սարսափելի է. Թրամփը՝ արքայազն Հարրիի կնոջ մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շահագրգռված չէ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին երկրից արտաքսել։ Այս մասին գրում է РИА Новости–ն:


2024 թվականի մարտին Թրամփը GB News-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կարող է երկրից արտաքսել արքայազն Հարրիին, եթե հաստատվի, որ նա անօրինական կերպով երկրում մնալու թույլտվություն է ստացել։ Ըստ GB News-ի՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ արքայազն Հարրիի այն խոստովանությունը, թե ինքը թմրանյութ է օգտագործել, կարող է հիմք հանդիսանալ երկրից իր արտաքսման համար։


«Ես չեմ ուզում դա անել... Ես նրան հանգիստ կթողնեմ, նա բավական խնդիրներ ունի կնոջ հետ: Նա սարսափելի է», - ասել է Թրամփը New York Post-ին:


Արքայազն Հար8իի ներգաղթի կարգավիճակը նախկինում դատական ​​գործի առարկա էր դարձել Վաշինգտոնում: 2023 թվականին Heritage Foundation վերլուծական կենտրոնը դատական ​​դիմում էր ներկայացրել արքայազն Հարրիի ներգաղթի փաստաթղթերը ստանալու համար։ Վերլուծաբանները պնդում էին, որ թույլտվությունը տրվել է անօրինական, քանի որ Հարրին հրապարակայնորեն խոստովանել է, որ իր երիտասարդության տարիներին օգտագործել է թմրանյութեր՝ մարիխուանա, կոկաին և նույնիսկ հալյուցինոգեն սունկ:


Սակայն 2024 թվականին ներքին անվտանգության վարչությունը հրաժարվեց ներգաղթի փաստաթղթեր տրամադրել։ Սա դարձավ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարությունների պատճառն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «պաշտպանում է Հարրիին», և որ եթե Թրամփը ինքը հաղթի նախագահական մրցավազքում, ապա վտարման մասին որոշում կկայացնի։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250