
Նեթանյահուի «մահաբեր» նվերը Թրամփին

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը Telegram-ի իր ալիքում հրապարակել է ոսկե փեյջերի լուսանկարը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուն նվիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
«Փեյջերը խորհրդանշում է հրեա վարչապետի որոշումը, որը շրջեց պատերազմի ալիքը և դարձավ «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության ոգին խարխլելու մեկնարկային կետ»,- գրել է Գենդելմանը։Փեյջերի հուշատախտակի վրա Բենիամին Նեթանյահուն ուղերձ է թողել՝ «Դոնալդ Թրամփին՝ մեր մեծ բարեկամին և դաշնակցին»:
Հիշեցնենք, որ փեյջերներով օպերացիան Իսրայելն իրականացրել է 2024 թվականի սեպտեմբերին։ Լիբանանում պայթյունների առաջին ալիքի հետևանքով տուժել է ավելի քան 4000 մարդ, զոհվել է առնվազն 12 մարդ, երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 25, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ: