Իսրայելը պաշտոնապես դիմել է ՄԱԿ–ին

Իսրայելը պաշտոնական նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ղեկավարին խորհրդի կազմից դուրս գալու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости–ն:


Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Իսրայելի դուրս գալու մասին:


«Իսրայելը ողջունում է նախագահ Թրամփի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին չմասնակցելու որոշումը։ Իսրայելը միանում է Միացյալ Նահանգներին և չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին»,-ասել է Սաարը X սոցիալական ցանցում:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և Պաղեստինցի փախստականների օգնության մերձավորարևելյան գործակալությունից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: