Ուկրաինայի ԶՈւ-ն թիրախային հարված է հասցրել Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին, իսկ ռուսաստանյան հակաօդային պաշտպանության համակարգերն արձանագրել են հակառակորդի հրթիռների արձակումը Ուկրաինայի Սումիի շրջանից։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մինչև 100 խաղաղ բնակիչ գտնվում է փլատակներում։
«Փետրվարի 1-ին Ուկրաինայի զինված ուժերը հերթական պատերազմական հանցագործությունն են կատարել՝ թիրախային հրթիռային հարված հասցնելով Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը նշել է, որ Կիևը հրթիռային հարված է հասցրել Սուջային՝ փորձելով շեղել համաշխարհային հասարակական կարծիքը Կիևի ռեժիմի վայրագություններից, որոնք իրականացվել են Կուրսկի շրջանի Ռուսկոյե Պորեչնոյե գյուղում։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածը քաղաքացիական օբյեկտին ևս մեկ անգամ ցույց տվեց Կիևում իշխանության ղեկին գտնվողների ահաբեկչական, անմարդկային բնույթը», - ընդգծել են ՌԴ ՊՆ-ում։
Կուրսկի մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնն իր հերթինհայտարարել է, որ Սուջա քաղաքի գիշերօթիկ դպրոցի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թվի վերաբերյալ հավաստի տեղեկություններ դեռևս չկան։
«Ամեն դեպքում, հրթիռային հարվածը գիշերօթիկ դպրոցին, որտեղ մարդիկ կարող էին լինել, աններելի հանցագործություն է և չունի վաղեմության ժամկետ։ Հարգելի սուջացիներ, աղոթում եմ ձեզ հետ»,–Telegram–ի իր ալիքում գրել է Խինշտեյնը։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների լայնածավալ փոխանակում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «150-ը 150-ի դիմաց» բանաձևով` ԱՄԷ-ի աջակցությամբ։...
Հունաստանի ՊՆ նախարարը` ՀՀ-ին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին
Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու...
Զելենսկին փոխանակման առաջարկ է արել Ռուսաստանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանին կառաջարկի փոխանակել Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Կ...
Պեսկովը պատասխանել է Զելենսկու փոխանակման առաջարկին
Կրեմլը, արձագանքելով Զելենսկու ասածին, հայտարարել է, որ Ռուսաստանը տարածքներ չի փոխանակի Ուկրաինայի հետ: Այս մասին, ՏԱՍՍ...