Իմացել է զինծառայողի տեսանյութի մասին, նվաստացրել է, դաժան վերաբերվել. մանրամասներ
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից օգտագործված սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ վերջինիս նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:
Պարտադիր ժամկետային զինծառայողը գտնվելով ընկճված վիճակում, 2023 թվականի օգոստոսի 11-ին իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:
ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
Նմանատիպ հոդվածներ
1 ուղևորության համար՝ 150 դրամ․ մանրամասներ՝ որոշումից
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միաս...
Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց
Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1–ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ...
Ինչ եղանակ սպասել փետրվար ամսին
Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդ...
Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները
Հունվարի 27-ից դեպի ՌԴ և Բելառուս կամ ՌԴ-ի և Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրա...