1 ուղևորության համար՝ 150 դրամ․ մանրամասներ՝ որոշումից
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմիսային համակարգի փաթեթները։
Հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռքբերված տոմսային փաթեթները հավելյալ ստանում են 30-օրյա օգտագործման ժամկետ՝ ակտիվացման պահից:
Ըստ նախագծի` 2025 թվականի փետրվարի 1-ից կներդրվի նոր ուղետոմս, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։ Այսինքն` մինչև փետրվարի 28-ը ձեռք բերված, բայց նույնիսկ ավելի ուշ ակտիվացված փաթեթները կկարողանան օգտագործել 60 օր։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով` փաթեթները ձեռք բերելով` քաղաքացիների համար ավելի մատչելի կլինի տրանսպորտից օգտվելը։
«Յուրաքանչյուր քաղաքացի, իր ուղևորափոխադրումների քանակից ելնելով, փաթեթային տրամաբանության մեջ պետք է իրականացնի հաշվարկ և ստանա իր մեկ ուղևորության արժեքը: Այս որոշմամբ, եթե անձը կատարում է մեկ ուղևորություն, սահմանվում է 150 դրամ: Շատ ուղևորություն կատարող մարդկանց չենք հորդորում օգտվել այդ 150 դրամից»,– ասաց Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «Երևան ավտոբուսի» ընթացիկ ծախսը մոտավորապես 1 մլրդ 780 մլն դրամ է։ Ըստ նրա` հաշվարկի մեջ միգուցե տատանումներ կան, բայց ամսական այդ 1 մլրդ 780 մլն դրամը նոր շարժակազմերով ընթացիկ ծախսն է:
ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ իրենց կայացրած որոշումը քննադատության է արժանանում, բայց դրանք անհրաժեշտ են, անգամ եթե արվում են իրենց վարկանիշի հաշվին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց
Հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվեց մինչև նոյեմբերի 1–ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ...
Ինչ եղանակ սպասել փետրվար ամսին
Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդ...
Իմացել է զինծառայողի տեսանյութի մասին, նվաստացրել է, դաժան վերաբերվել. մանրամասներ
2023 թվականի օգոստոսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժ...
Վաղվանից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքները
Հունվարի 27-ից դեպի ՌԴ և Բելառուս կամ ՌԴ-ի և Բելառուսի միջով այլ երկիր ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող մի շարք ապրա...